Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին, որը նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է, կարծում է , որ պորտուգալացի ֆուտբոլիստը կարող է բացասական անդրադառնալ ՄՅՈՒ-ի արդյունքների վրա․
«Հիանալի է, որ Ռոնալդուն մնում է, բայց ես մի այսպիսի թեորեմ ունեմ․ նրա գալու նախորդ մրցաշրջանում ՄՅՈՒ-ն ԱՊԼ-ի երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց, իսկ Ռոնալդուի հետ՝ 6-րդ։
Մարդիկ կասեն՝ «Բայց առանց նրա 20 գոլերի էլ մենք ավելի ցածր հորիզոնական կզբաղեցնեինք»։ Բայց չէ՞ որ նախորդ մրցաշրջանում նման բան չկար, իսկ առաջնությունն ավելի բարձր տեղով ավարտեցինք։
Երբ թիմում Ռոնալդուի պես սուպերաստղ կա, բոլորը հույսը նրա վրա են դնում, իսկ եթե նա չլիներ, իրենք գոլ կխփեին։ Չեմ ասում, թե Ռոնալդուն օգուտ չի տալիս, նա շատ լավն է, բայց կարծում եմ՝ աստղային ֆուտբոլիստը ստվեր է գցում երիտասարդների վրա։
Նրանք իրենց դրսևորելու շանս չեն ստանում, քանի որ դաշտում է «մեծագույն Ռոնալդուն»»,- ասել է Ֆյուրին։
























































