«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվել 2024 թվականին։ Այս մասին հայտնում է Globo.com-ը՝ հղում անելով AS-ին։
Հիշեցնենք, որ այս ամառ Հոլանդը «Սիթի» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից»: Չնայած դրան, լրատվամիջոցները կարծում են, որ 2 տարի անց Մադրիդի «Ռեալին» կհաջողվի ձեռք բերել 21-ամյա նորվեգացուն։
Մադրիդի «Ռեալը» կարծում է, որ Հոլանդը իդեալական փոխարինող կլինի ֆրանսիացի Կարիմ Բենզեմային, ով այս դեկտեմբերին կդառնա 35 տարեկան։
Հունիսի 13-ին Հոլանդը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ մինչև 2027 թվականի ամառ։ Բրիտանացիները հարձակվողի տրանսֆերի համար վճարել է 75 մլն եվրո։
























































