Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է իր և «Ռոմայի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի միջև ժամանակին առաջացած կոնֆլիկտի մասին։
«Այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը Ժոզեն էր։ Ես վնասվածք ունեի և մեկնել էի Մայամի՝ վերականգնվելու համար։ Լուսանկարիչները հրապարակել էին իմ և կնոջս լուսանկարները, իսկ Մոուրինյոն ինձ ուղարկեց իմ գործակալի՝ Մինո Ռայոլայի լուսանկարը և նշեց, որ իրենք քրտնաջան աշխատում են այն ժամանակ, երբ ես հանգստանում եմ։
Դա չէր համապատասխանում իրականությանը։ Վերադառնալուն պես ես մարզչի հեը զրուցեցի։ Ես օրական երեք անգամ մարզվում էի, ոչ թե հանգիստս էի վայելում։ Դա միակ կոնֆլիկտս է եղել որևէ մարզչի հետ»,- նշել է Պոգբան։
























































