«Այաքսի» պաշտպան Յուրիեն Տիմբերն ամենայն հավանականությամբ չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։
Ինչպես տեղեկացնում է Metro-ն, ֆուտբոլիստը չի ցանկանում տեղափոխվել Մանչեսթեր։ Իրավիճակը չի փոխում նաև այն հանգամանքը, որ Տիմբերը քաջածանոթ է մանկունիանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։
21-ամյա Տիմբերը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո, ամստերդամցիների կազմում մասնակցել է 74 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանը 8 հանդիպում էլ անցկացրել է Նիդեռլանդների ազգային հավաքականի կազմում։
























































