«Ինտերի» չորս ֆուտբոլիստներ հայտնվել են «Չելսիի» ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, լոնդոնցիները հետաքրքրված են Միլան Շկրինյարի, Ալեսանդրո Բաստոնիի, Դենզել Դյումֆրիսի և Ստեֆան դե Վրեյի ծառայություններով։
Ըստ աղբյուրի՝ «ազնվականները» նշված խաղացողների հետ կապված հարցում են կատարել Ռոմելու Լուկակուի տեղափոխության բանակցությունների ընթացքում։ Հիշեցնենք, որ Շկրինյարի ծառայություններով հետաքրքրված է նաև «Տոտենհեմը»։
























































