«Տոտենհեմը» ամեն գնով ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլան, լոնդոնցիները պատրաստ են արգենտինացուն ձեռք բերելու համար վճարել 90 միլիոն եվրո։
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի համար Լաուտարոյին ձեռք բերելը դարձել է գերնպատակ։ Հիշեցնենք, որ Կոնտեն և Մարտինեսը համատեղ աշխատել են իտալական ակումբում։
24-ամյա հարձակվողի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։ Նախորդ մրցաշրջանում Լաուտարոն մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 25 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































