«Պորտուի» ֆուտբոլիստ Ֆաբիու Վիեյրան շատ մոտ է՝ կարիերան ԱՊԼ-ում շարունակելուն։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, տաղանդավոր ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Արսենալը»։ Ըստ աղբյուրի՝ անձամբ գլխավոր մարզիչ Միկել Արտետան է հետաքրքրված վերջինիս ծառայություններով։
Վիեյրան, ամենայն հավանականությամբ, այսօր բուժզննում կանցնի անգլիական գրանդում և կկնքի հինգ տարվա պայմանագիր։ Նախորդ մրցաշրջանում 22-ամյա Վիեյրան մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
























































