Այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունեցող, Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է կարիերան շարունակել Մեծ Բրիտանիայում։
Նրա հավաքականը Աշխարհի առաջնության ուղեգիր է նվաճել և 2022 թվականին հանդես կգա Քաթարի մրցաշարին։ Մրցաշարին օպտիմալ մարզավիճակով մոտենալու համար ֆուտբոլիստը ցանկանում է թիմ գտնել, որտեղ կնախապատրաստվի Աշխարհի առաջնությանը։
The Sun-ը նշել է չորս ակումբների, որոնք հետաքրքրված են 32-ամյա կիսապաշտպանի ծառայություններով։ Ֆավորիտը «Տոտենհեմն» է, որի կազմում Բեյլը խաղալու մեծ փորձ ունի։
Բացի «Տոտենհեմից», խաղացողով հետաքրքրված են «Աստոն Վիլան», «Նյուքասլը» և «Քարդիֆ Սիթին», որոնք ֆուտբոլիստին առաջարկել են երկու տարվա պայմանագիր:
























































