Պոլ Պոգբան քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդին»՝ իրեն նոր պայմանագիր չառաջարկելու համար։
«Ինչպե՞ս կարող ես խաղացողին ասել, որ իսկապես ցանկանում ես աշխատել նրա հետ և նրան ոչինչ չառաջարկել:
Ես երբեք նման բան չեմ տեսել»,- ասել է կիսապաշտպանը Amazon Prime-ի վավերագրական ֆիլմում։
Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Յուվենտուսից» 2016 թվականին։ Նա այս ամառ կհեռանա ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։
























































