«Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինող է գտել հարձակվող Դարվին Նունյեսին, ում ծառայություններով ավելի վաղ հետաքրքրված էր․ վերջինս «Բենֆիկայից» տեղափոխվեց «Լիվերպուլ»։
Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը, անգլիական ակումբը կարող է պայմանագիր կնքել «Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամի հետ:
Աբրահամը «Ռոմայում» հանդես է գալիս 2021 թվականից։ 24-ամյա խաղացողը Պրեմիեր լիգայում խաղալու փորձ արդեն ունի, քանի որ խաղացել է «Չելսիում» և «Աստոն Վիլլայում»:
Նախորդ մրցաշրջանում Աբրահամը բոլոր մրցաշարերում 53 հանդիպում է անցկացրել իտալական թիմի կազմում՝ դառնալով 27 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































