«Բարսելոնան» և «Չելսին» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով։
Ինչպես տեղեկացնում է 90min-ը, կատալոնական ակումբը պատրաստ է Մարկոս Ալոնսոյի տրանսֆերն իրականացնելու համար գործարքի մեջ ներառել Սերժինյո Դեստին։
21-ամյա Դեստի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։ Վերջինիս պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ լրանում է 2025 թվականին։
31-ամյա Ալոնսոյի տրանսֆերային արժեքն իր հերթին գնահատվում է 15 միլիոն եվրո։ Իսպանացու պայմանագիրը «ազնվականների» հետ կլրանա 2023 թվականին։
























































