Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջո Քոուլը կիսվել է Ազգերի լիգայի 4-րդ տուրի Հունգարիայի հետ տնային խաղում (0:4) բրիտանացիների խաղից իր տպավորություններով։
«Ցնցող ելույթ, կարծես խաղացողները խաղադաշտում չլինեին, նրանց տրամադրությունը շատ հեռու էր ցանկալիից: Ես հասկանում եմ երկրպագուների հիասթափությունը։
Գարեթ Սաութգեյթը հստակ գիտի՞, թե ինչ է անում: Իհարկե, նա թիմին հասցրեց մինչև Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ և Եվրոպայի առաջնության եզրափակիչ, բայց այսօրվա ելույթը սարսափելի էր»,- Քոուլի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:
Անգլիայի հավաքականը 2 միավորով խմբում վերջին տեղում է Հունգարիայի, Իտալիայի և Գերմանիայի հետ նույն խմբում։
























































