«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական ելույթները կարող է շարունակել Բունդեսլիգայում։
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, շվեյցարացու ծառայություններով հետաքրքրված է «Բայերը»։ Ըստ աղբյուրի՝ գործարքը կարող է կայանալ, եթե բելգիացի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը տեղափոխվի «Արսենալ»։
Իրադարձությունների նմանատիպ զարգացման դեպքում Ջական կփոխի ակումբը, որպեսզի ստանա բավարար խաղային պրակտիկա։ Նախորդ մրցաշրջանում մասնակցած 30 խաղում կիսապաշտպանը դարձել է մեկ գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































