Սթենլիի գավաթի եզրափակչում հայտնի են եզրափակչի զույգերը։
Կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայությունում կայացավ Արևելյան կոնֆերենցիայի վճռորոշ հանդիպումը։ «Տամպան», որը սերիայում 3-2 հաշվով հաղթում էր «Ռեյնջերսին», այս անգամ առավելության հասավ 2-1 հաշվով։
Գործող գավաթակրի կազմում դուբլի հեղինակ դարձավ թիմի ավագ Սթիվեն Ստեմկոսը։ «Ռեյնջերների» միակ գոլի հեղինակը դարձավ Ֆրենկ Վատրանոն։
Այսպիսով, «Տամպան» դարձավ Արևելյան կոնֆերենցիայի հաղթող և երրորդ անընդմեջ մրցաշրջանում դուրս եկավ Սթենլիի գավաթի եզրափակչում, որտեղ այս տարի կհանդիպի «Կոլորադոյին»։