Ջոշուա Կիմիխը խոսել է «Բավարիայից» արտասահմանյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին։
«Հետաքրքիր փորձություն կլիներ։ Չգիտեմ, թե մի քանի տարուց ինչ կլինի, տեսնենք։
Ես շատ լավ մարզիչ ունեմ, որը հավատարիմ է գրավիչ ֆուտբոլին։ Ինձ համար շատ հաճելի է այստեղ գտնվելը, բայց մտքում միշտ մասնագիտական ու անձնական մարտահրավեր կա մի օր ինձ համար նոր հորիզոններ բացելու վերաբերյալ»,- «Բավարիայի» կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում So Foot-ը։
























































