«Այաքսի» և Նիդեռլանդների հավաքականի կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը հաստատել է իր տեղափոխությունը Մյունխենի «Բավարիա»:
«Բավարիան» մեծ ակումբ է. կարծում եմ, որ այստեղ պետք է մեծ տիտղոսներ նվաճել։ Սա այն է, ինչ ես ակնկալում եմ:
Ես շատ ուրախ եմ, որ այժմ գտնվում եմ Մյունխենում»,- ասել է Գրավենբերխը լրագրող Քրիստիան Ֆալկին տված հարցազրույցում։
Նշվում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականը։
























































