«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Դենի Մերֆին Talk Sport-ի հետ զրույցում նշել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կուժեղացներ «Լիվերպուլի» հարձակման գիծը:
«Կարծում եմ, եթե Մբապեն առջևում խաղար Մանեի և Սալահի հետ, ապա ավելի դժվար կլիներ մրցակիցների համար, քան Ֆիրմինոյի, Մանեի և Սալահի դեմ խաղալը»,- մեջբերում է Մերֆիին Talk Sport-ը։
Մերֆին հանդես եկավ նման հայտարարությամբ՝ Ռոբերտո Ֆիրմինոյի «Լիվերպուլից» հնարավոր հեռանալու մասին լուրերի ֆոնին: Հաղորդվում էր, որ «Բավարիան» հետաքրքրված է խաղացողի ծառայություններով: