«Լիվերպուլն» ու «Բավարիան» մոտ են հարձակվող Սադիո Մանեի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։ Այս մասին հաղորդում է Sport Bild-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ անգլիական ակումբը սկզբում 50 մլն եվրո է պահանջել սենեգալցի հարձակվողի համար, բայց հիմա տրանսֆերի արժեքն իջեցրել է 45 մլն-ի։ «Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչն ու ակումբի գլխավոր տնօրեն Օլիվեր Կանը մոտ ժամանակներս կմեկնեն Անգլիա՝ բանակցությունները շարունակելու։
Հիշեցնենք՝ Մանեն «Լիվերպուլի» խաղացող էր դարձել 2016 թվականին՝ տեղափոխվելով «Սաութհեմփթոնից» 41, 2 մլն եվրոյով։ Մանեի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է մյուս մրցաշրջանի վերջում։
























































