«Բարսելոնայի» հարձակվող Ֆեռան Տոռեսը խոսել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու՝ կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության մասին։
«Նրա ստատիստիկան ինքնին խոսուն է։ Նա վերջին տասնամյակի լավագույն հարձակվողներից է։ Նրա՝ «Բարսա» տեղափոխվելու մոտիվացիան հպարտություն է առաջացնում։ Կուզեի, որ նա տեղափոխվեր։
Ակումբում դժվար իրավիճակ է։ Նախագահը, Մատեու Ալեմանին ու տնօրենների խորհուրդը գերազանց աշխատում են ու աստիճանաբար ակումբին նորմալ կյանքի են վերադարձնում։ Բայց նաև բաներ կան, որ նրանցից կախված չեն, որովհետև դրանք անցյալից են գալիս։ Ինձ անհանգստացնում է միայն այն, ինչ տեղի է ունենում դաշտում»,- Տոռեսի խոսքերն է փոխանցում COPE-ը։
























































