Մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն նոր մանրամասներ է հայտնել՝ Ռոբերտ Լևանդովսկու ապագայի հետ կապված։
«Ռոբերտը հստակ որոշում է կայացրել։ Իհարկե, «Բավարիայի» հետ բանակցություններն այնքան էլ հեշտ չեն ընթանում, սակայն Լևանդովսկին ցանկանում է կարիերան շարունակել միայն «Բարսելոնայում»,- նշել է Ռոմանոն։
33-ամյա լեհ հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը գերմանական ակումբի հետ լրանում է 2023 թվականի հունիսի 30-ին։ Ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։
























































