«Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին չի ցանկանում ամռանը հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Քերի Հոուն սոցցանցի իր էջում։
Աղբյուրի համաձայն՝ խաղացողն իրեն հարմարավետ է զգում մյունխենյան թիմում և ակնկալում է հաջորդ մրցաշրջանում ելույթները շարունակել «Բավարիայում»: Կողմերի միջեւ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։ Գնաբրին չի ընդունել «Բավարիայի» ղեկավարության վերջին առաջարկը. Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գնաբրիի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու «Լիվերպուլը»։
26-ամյա ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը մյունխենյան թիմի հետ հաշվարկված է մինչեւ 2023 թվականի ամառ։ 2021/2022 մրցաշրջանում Գնաբրին Գերմանիայի Բունդեսլիգայում մասնակցել է 34 հանդիպման, դարձել 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































