Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումն է անցկացրել Մեքսիկայի թիմի հետ: Երեկոյի ընթացքում կայացել է 11 պրոֆեսիոնալ մենամարտ, որից 8-ում հաղթել են հայ բռնցքամարտիկները:
Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ են տարել 52 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 53.5 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը, 59.5 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 61.5 կգ քաշայիններ Հրայր Մաթևոսյանն ու Համլետ Մնացականյանը, 67 կգ քաշային Արսեն Պողոսյանը, 71.5 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը ու 80 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը:
Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս մարզիչ Գարիկ Բաղդասարանի գլխավորությամբ: Մրցավայրում էր նաև ՀԲՊՄՖ նախագահ Գառնիկ Հարությունյանը: