«Բայերը» պաշտոնական կայքում հայտարարել է «Սպարտայի» և Չեխիայի հավաքականի հարձակվող Ադամ Հլոժեկի՝ գերմանական թիմ տեղափոխության մասին։
19-ամյա ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր է կնքել լևերկուզենյան ակումբի հետ և վերցրել է 23-րդ խաղային համարը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ գործարքը կազմել է 13 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 47 հանդիպման, դարձել 12 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
























































