Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը մեկնաբանել է թիմի ելույթը Եվրոպայի տնային առաջնությունում.
«Նախապատրաստական փուլում ոչ մի խնդիր չենք ունեցել՝ ոչ մրցումների պակաս, ոչ հավաքների: Ավելի շատ մեդալ էինք սպասում: Երբեք չեմ մեղադրել մրցավարներին, բայց կային անհասկանալի պահեր, որին դեռ կանդրադառնանք:
Գոհ եմ բոլոր տղաներից: Գրեթե բոլորն արել են այն, ինչին ունակ են եղել այս պահին: Շատ մրցունակ թիմ ենք ստեղծել»,- ասել է Կարեն Աղամալյանը մամուլի ասուլիսի ժամանակ: