Սթենլիի գավաթի խաղարկությունում տեղի ունեցավ Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ սերիայի առաջին հանդիպումը։
«Ռեյնջերսը» սեփական հարկի տակ 6-2 հաշվով առավելության հասավ վերջին երկու մրցաշրջաններում Սթենլիի գավաթակիր «Տամպայի» նկատմամբ։ Առաջին խաղափուլն ավարտվեց 1-1 հաշվով, սակայն երկրորդում և երրորդում տանտերերը կարողացան մեծացնել ճնշումը և վստահ հաղթանակ տոնել։
Հիշեցնենք, որ երեկ կայացած Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ սերիայի առաջին խաղում «Կոլորադոն» գոլառատ խաղում 8-6 հաշվով հաղթել էր «Էդմոնտոնին»։