«Լայպցիգի» կիսապաշտպան Կոնրադ Լայմերը կարիերան հնարավոր է շարունակի «Բավարիայում»։
Այս մասին հայտնում է TZ.de-ն։ «Լայպցիգն» իր խաղացողի տրանսֆերի վաճառքից կվաստակի 20 մլն եվրո։
Ֆուտբոլիստին գերմանական գրանդում ցանկանում է տեսնել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Նագելսմանը, ով նախկինում նույն պաշտոնն էր զբաղեցնում «Լայպցիգում»։
2021/2022 մրցաշրջանում Լայմերը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 42 խաղ՝ ներառյալ բոլոր մրցաշարերը։ Նա ունի 5 գոլ և 6 գոլային փոխանցում իր ակտիվում։
























































