Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն՝ Երևանում ընթացող առաջնության եզրափակչում զիջելով Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշինաշվիլուն: Սա նրա առաջին մեդալն էր մեծահասակների պայքարում։
Մարտից հետո Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել է հետևյալը․
«Արեցի առավելագույնը: Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում նախկինում պարտվել էի քառորդ եզրափակիչներում: Սա առաջին մեդալս էր: Այսքանով չեմ սահմանափակվելու ու ձգտելու եմ ավելիին»։