Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը Հովհաննես Բաչկովի՝ Եվրոպայի եռակի չեմպիոն դառնալուց հետո կիսվել է տպավորություններով.
«Մեկը մյուսից բարձրակարգ մենամարտեր անցկացրեց՝ աստիճանաբար ավելացնելով: Այս մրցումների համար մեկ ինքն է, երկրորդ, երրորդը չկա.. նոր գալիս է չորրորդը: Բաչկովը ռինգը տեսնում է, բռնցքամարտին տիրապետում է, հակառակորդին կարդում է. պարտադիր չէ անկյունում կես ժամ բացատրել … նա գիտի՝ որտեղ ավելացնի, որտեղ հանգստանա»,- ասել է Կարեն Աղամալյանը:
Խոսելով եզրափակչում մեր վերջին մասնակցի՝ Ռաֆայել Հովհաննիսյանի մասին, հավաքականի գլխավոր մարզիչն ասել է. «Կփորձենք երկրորդ ոսկին նվաճել: Թեև, Հովհաննիսյանին բավականին բարդ մրցակից է բաժին հասել»:
Մինչև 86 կգ քաշայինների եզրափակչում Ռաֆայել Հովհաննիսյանը քիչ անց կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշինաշվիլիի հետ: