Մյունխենի «Բավարիան» հարձակվող Սերժ Գնաբրիին առաջարկել է երկարաձգել պայմանագիրը տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով, սակայն կողմերը դեռ համաձայնության չեն եկել։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա Գնաբրին ցանկանում է պայմանագիր կնքել ֆրանսիական ՊՍԺ-ի, Մադրիդի «Ռեալի» կամ անգլիական թիմերի հետ։ Գնաբրիի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում։
Գնաբրին հայտնվեց «Բավարիայում» 2017 թվականին։ Դրանից հետո ֆուտբոլիստը մասնակցել է 171 խաղի, որոնցում խփել է 64 գոլ և կատարել 40 գոլային փոխանցում։
























































