«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է, որ հիմա չի ցանկանում տեղեկություն հայտնել իր ապագայի մասին.
«Ժամանակը կգա և ամեն ինչ կիմանաք: Շուտով ավելի շատ բան կասեմ իմ ապագայի մասին»,- Լևանդովսկու խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում:
Աղբյուրի փոխանցմամբ, «Բարսելոնան» բանակցություններ է վարում 31-ամյա լեհ ֆուտբոլիստի գործակալի հետ: Իսպանական ակումբը նրան 3 տարվա պայմանագիր է առաջարկում:
























































