Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացվող Ավանդական կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունում հիանալի են հանդես եկել հայ մարզիկները:
Մեծահասակների կատա մրցաձևում բոլոր 3 տեղերը գրավել են Հայաստանի ներկայացուցիչները:
Ոսկե մեդալակիր է դարձել Նարեկ Իսկանդարյանը, արծաթե մեդակ է նվաճել Արթուր Ոսկանյանը, իսկ Տիգրան Գևորգյանը դարձել է բրոնզե մեդալակիր: