Սթենլիի գավաթի խաղարկությունում հայտնի չէ միայն կիսաեզրափակչի մեկ թիմի անուն։
Քառորդ եզրափակչի հերթական խաղում «Ռեյնջերսը» 5-2 հաշվով հաղթեց «Կարոլինային»։ «Ռեյնջերների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ֆիլիպ Հիըիլը, մեկական անգամ էլ աչքի ընկան Թայլեր Մոտտը, Միկա Զիբանեջադը և Արտեմի Պանարինը։ «Կարոլինայի» գոլերը խփեցին Բրեդի Շեյը և Վինսենտ Տրոչեկը։
Այսպիսով, սերիայի հաշիվը դարձավ 3-3, և վճռորոշ հանդիպումը տեղի կունենա «Կարոլինայի» հարկի տակ։ Այս դիմակայության հաղթողը կիսաեզրափակչում հանդիպելու է Սթենլիի վերջին երկու մրցաշրջանների գավաթակիր «Տամպային»։ Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են «Կոլորադոն» և «Էդմոնտոնը»։