«Հոֆենհայմը» թիմի գլխավոր մարզիչ է նշանակել Անդրե Բրայտենրայտերին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
48-ամյա մասնագետի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Նախկինում մասնագետը աշխատել է գերմանական «Շալկե 04», «Հանովեր» և «Պադերբորն» ակումբների հետ։ Ավարտված մրցաշրջանում Բրայտենրայթերը մարզում էր «Ցյուրիխը», որը դարձավ Շվեյցարիայի չեմպիոն։
2021/22 մրցաշրջանում «Հոֆենհայմը» Սեբաստիան Հյոնեսի գլխավորությամբ զբաղեցրել է 9-րդ տեղը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում։
























































