Նիկո Կովաչը նշանակվել է «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչ. այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Կովաչը պայմանագիր է կնքել «Գայլերի» հետ, որը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում։
Հիշեցնենք, որ «Վոլֆսբուրգը» Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանն ավարտել է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում:
Ինչ վերաբերում է Նիկո Կովաչին, ապա նա հայտնի է «Այնտրախտում», «Բավարիայում» և «Մոնակոյում» իր աշխատանքով։