Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային (İBA), բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային (EUBC) կապված Երևանում կայացած Եվրոպայի առաջնության բացման ընթացում Արցախի դրոշի ծածանման հետ։
Նամակում ասվում է, որ այս մրցումները պետք է ծառայեն բռնցքամարտի համաշխարհային ընտանիքի առաքելությանը` միավորելու մարդկանց ու երկրներին, բայց,Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում նկատվել են գործողություններ, որոնք չեն համապատասխանել սպորտի ոգուն և առաքելությանը»,–ասված է հայտարարությունում։
Ադրբեջանական կողմը սարդրանք է որակել Արցախի դրոշի ծածանումը Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում։