«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին, որը մրցաշրջանի ավարտին կհեռանա անգլիական ակումբից, վիճել է թիմի երկրպագուների հետ՝ նրանց միջնամատ ցույց տալով ԱՊԼ 38-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղից հետո։ Այս մասին հաղորդում է Metro-ն։
Կավանին 90 րոպե անցկացրել է խաղադաշտում և անհասկանալի է, թե երկրպագուներն ինչ են ասել ուրուգվայցուն, բայց պարզ երևում է, թե նա ինչպես է միջնամատ ցույց տալիս երկրպագուներից կոնկրետ մեկին՝ երկու անգամ։
Երկրպագուներից շատերն այդ ժեստից հետո բղավել ու ծիծաղել են հարձակվողի վրա։