«Մանչեսթեր Սիթին» 9-րդ անգամ անընդմեջ Անգլիայի առաջնությունն ավարտեց «Մանչեսթեր Յունայթեդից» բարձր հորիզոնականում։
«Յունայթեդը» Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում վեցերորդն է, «Սիթին»՝ առաջինը:
Վերջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» առաջ է անցել «քաղաքաբնակներից» 2012/13 մրցաշրջանում, երբ թիմերը համապատասխանաբար զբաղեցրել են առաջին և երկրորդ տեղերը։ Այդ ժամանակից ի վեր «կարմիր սատանաները» մշտապես հայտնվել են իրենց մրցակիցներից ցածր դիրքում:
Հատկանշական է, որ այս մրցաշրջանում թիմերի միջև տարբերությունը կազմել է 35 միավոր։ Սա ամենամեծ տարբերությունն է այս ժամանակահատվածի համար։