Ռոբերտ Լևանդովսկու նախկին գործակալը զարմացել է ֆուտբոլիստի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկությամբ։
«Բավարիայի» հարձակվողը բացահայտ հայտարարել է թիմը փոխելու իր մտադրության մասին՝ չնայած այն հանգամանքին, որ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
Նախօրեին 33-ամյա հարձակվողի գործակալ Պինի Զահավին ասել էր, որ Ռոբերտը «ցանկանում է գնալ այն ակումբ, որի մասին միշտ երազել է»։
«Ամբողջ կյանքում երազում ես «Ռեալի» մասին, իսկ հետո ընտրո՞ւմ «Բարսելոնան»: Լավ․․․»,- Թվիթերում գրել է Լևանդովսկու նախկին գործակալ Մայք Բարտելը։
























































