Կիսապաշտպան Բուբակար Կամարան տեղափոխվել է «Աստոն Վիլլա»:
22-ամյա կիսապաշտպանը հինգ տարվա պայմանագիր է կնքել բիրմինգհեմյան ակումբի հետ։
Ֆրանսիացին ազատ տրանսֆերով միացավ «Վիլային»՝ պայմանագրի ավարտից հետո հեռանալով «Մարսելից»:
Անցած շաբաթ Կամարան Ազգերի լիգայում առաջին անգամ հրավիրվել է Ֆրանսիա: