Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը հետևելու համար այսօր Հայաստան է ժամանել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմլյովը։
Բռնցքամարտի միջազգային կառույցի նախագահին օդանավակայանում դիմավորել է Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու մայիսի 23-ից 31-ը Երևանում։ Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա վաղը՝ մայիսի 22-ին։