Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Կաֆուն կիսվել է իր կարծիքով «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի մասին։
«Ես հետևում եմ Տրենտին և նրա կարիերային «Լիվերպուլում»: Նրա առաջընթացը վերջին մի քանի տարիների ընթացքում ապշեցուցիչ է: Նա, անկասկած, աշխարհի լավագույն աջ պաշտպաններից մեկն է:
Նա երիտասարդ է, ուժեղ և շատ հասուն՝ հաշվի առնելով նրա տարիքը։ Տրենտը մեծ փորձ ունի, և ես շատ ընդհանրություններ եմ տեսնում իմ և նրա միջև։ Նա, ինչպես ես, հարձակվելու, առաջ գնալու կամք ու ցանկություն ունի։ Այն, ինչ նա անում է խաղադաշտում, նման է նրան, ինչ ես արել եմ իմ խաղային կարիերայի ընթացքում»,- Կաֆուին է մեջբերում BBC-ին։
23-ամյա Ալեքսանդր-Առնոլդն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: