Հայտնի է դարձել, թե ով կարող է փոխարինել Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեին, ով երեկ պաշտոնանկ է արվել։
Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցցանցերում։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բորուսիան» ակումբի նոր գլխավոր մարզիչ նշանակելու առաջարկ է արել Էդին Տերզիչին։
Տերզիչի գլխավորությամբ, ով 2020 թվականին Լյուսիեն Ֆավրի պաշտոնանկությունից հետո նշանակվեց «Բորուսիա Դ»-ի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար, «մեղուները» նվաճել էին Գերմանիայի գավաթը։