Պաշտպան Անտոնիո Ռուդիգերը մեկնաբանել է «Չելսիից» իր հեռանալու շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է ESPN-ը:
«Բիզնեսը բիզնես է, բայց երբ օգոստոսից մինչև հունվար ակումբից նորություն չկա, իրավիճակն ավելի է բարդանում։ Առաջին առաջարկից հետո երկար ընդմիջում եղավ, որում ոչինչ չկար։ Մենք ռոբոտներ չենք, գիտե՞ք: Չես կարող ամիսներով սպասել՝ անվստահ լինելով քո ապագայի հարցում»,- ասել է 29-ամյա պաշտպանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիայի հավաքականի խաղացողը նոր մրցաշրջանը սկսելու է Մադրիդի «Ռեալում»։
«Ակնհայտ է, որ ոչ ոք չէր կանխատեսում գալիք պատժամիջոցները, բայց ի վերջո այլ մեծ ակումբներ հետաքրքրվեցին, և ես ստիպված էի որոշում կայացնել: «Չելսին» միշտ կմնա իմ սրտում: Լոնդոնը միշտ կլինի իմ տունը»,- հավելել է Ռուդիգերը: