Հարձակվող Պաուլո Դիբալան հայտարարել է, որ այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է «Յուվենտուսից»:
Ինչպես հաղորդում է լրագրող Պեդրո Ալմեյդան՝ «Տոտենհեմի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին բանակցություններ է վարել արգենտինացու հետ՝ լոնդոնյան ակումբ տեղափոխության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Պարատիչին նախկինում աշխատել է «Յուվենտուսում» և քաջ ծանոթ է Դիբալային:
























































