«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները հայտարարել է, որ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ավարտին կհասցնի իր պայմանագիրը գերմանական ակումբի հետ․
«Լևանդովսկու պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը։ Մինչ այդ նա կխաղա մեր թիմում։ Օլիվեր Կանն ու Հասան Սալիխամիջիչը նրան առաջարկ են արել՝ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։ Ակնհայտ է՝ այն չի ընդունվել։
Այսպիսի խաղացողները մշտապես առաջարկներ են ստանում թոփ-ակումներից, ոչ մի նոր բան։ Նման դեպք արդեն ունեցել ենք 2019 թվականին, երբ Ռոբերտին կապում էին Մադրիդի «Ռեալի» հետ։ «Բավարիան» տեղյակ է այդ իրավիճակից։
Համաշխարհային մակարդակի խաղացողի համար դժվար է փոխարինող գտնելը։ Նա ունի գործող պայմանագիր, ու վստահ եմ՝ այն ավարտին կհասցնի։ Նա իրավունք ունի չերկարաձգելու պայմանագիրը։ Իհարկե, կարող է անվճար հեռանալ։ Ինչպես գիտեք, նա «Բավարիա» էլ անվճար է եկել»,- Հայների խոսքերն է փոխանցում Sport1-ը։