«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 7-րդ անգամ դարձավ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու։
Այս կերպ, լեհ ֆուտբոլիստը կրկնեց մյունխենցիների նախկին հարձակվող Գերդ Մյուլերի ռեկորդը, որը նույնպես 7 անգամ դարձել էր Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու։
Հիշեցնենք՝ Լևանդովսկին այսօր հայտարարել է, որ հավանական է՝ այսօր «Վոլֆսբուրգի» դեմ խաղը (2-2) վերջինն էր իր համար մյունխենցիների մարզաշապիկով։
























































