Դորտմունդի «Բորուսիայի» տաղանդավոր անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն այս ամառ չի հեռանա դորտմունդյան ակումբից։ Այս մասին Ruhr Nachrichten-ին տված հարցազրույցում հայտնել է ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրլինգ Հոլանդը լքում է «Բորուսիան»։ Նորվեգացին կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»:
Բելինգհեմը չի հետևի Հոլանդի օրինակին, չնայած նրան հավակնում են նաև Եվրոպայի մի շարք այլ բարձրակարգ ակումբներ: