Կիսապաշտպան Պոլ Պոգբան այս ամառ կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով։ Այս մասին հայտնում է goal.com-ը:
Եվրոպայի թոփ-ակումբները հետաքրքրված են ֆրանսիացու ծառայություններով։ Այժմ Պոգբայի տրանսֆերի համար պայքարին միացել է «Բավարիան»։
Պոգբայի ձեռքբերման այլ հավակնորդների թվում են ՊՍԺ-ն, «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»: