Ինչպես հայտնում է Աթլետիկայի համաշխարհային ասոցիացիայի մամուլի ծառայությունը, շվեդ Արման Դուպլանտիսը գերազանցել է ձողացատկի աշխարհի ռեկորդը:
Դուպլանտիսը ռեկորդը սահմանել է լեհական Տորուն քաղաքում անցկացվող մրցաշարում. շվեդը հաղթահարել է նշաձողը 6.17 մ բարձրության վրա:
Դա մեկ սմ-ով ավելին է, քան նախկին ռեկորդը, որը սահմանել էր ֆրանսիացի Ռենո Լավիլենին։