Ուզբեկ մարմնամարզուհի Օքսանա Չուսովիտինան հայտարարել է, որ պատրաստվում է 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին։
46-ամյա Չուսովիտինան պատմության մեջ միակ մարմնամարզուհին է, ով մասնակցել է ութ ամառային Օլիմպիական խաղերի (1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016, 2020): Նա դարձել է 1992 թվականի օլիմպիական չեմպիոն թիմային առաջնությունում, ինչպես նաև նվաճել է 2008 թվականի խաղերի արծաթը հենացատկում։
«Լավ մտածեցի և որոշեցի, որ Ասիական խաղերից հետո պատրաստվելու եմ նաև Փարիզ 2024-ի Օլիմպիական խաղերին»,- ասել է Չուսովիտինան Ուզբեկստանի ազգային օլիմպիական կոմիտեին։
Չուսովիտինան, ով Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ կլինի 49 տարեկան, ավարտել էր իր կարիերան Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո, սակայն անցյալ հոկտեմբերին փոխել է իր որոշումը: